Ծնվել և մեծացել է Երևանում։ Կրթությունը ստացել է ՀՖԿՍՊԻ, որտեղ ավարտել է սպորտային պատրաստության ֆակուլտետը։ Արթուրը սկսել է զբաղվել քիքբոքսինգով 1993 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա նվաճել է 10 Հայաստանի առաջնության տիտղոս, դարձել է 2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր և 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2001 թվականից Արթուրը նաև սկսել է մարզչական գործունեություն, նրա ղեկավարության տակ շատ մարզիկներ հասել են բարձր արդյունքների[1] միջազգային ասպարեզում։ 10-ակի Հայաստանի չեմպիոն քիքբոքսինգում
2005 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
2006 թվականի ԱՊՀ միջազգային մրցաշարերի հաղթող: BAMMA-ի նախագահ Հայաստանում[2]
World_Kickboxing_Association-ի ներկայացուցիչ Հայաստանում[3]
Գրիգորյանի մարտական ակումբի փոխնախագահ և համահիմնադիր[4]
Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։
Գրանցվել հիմա