1985 թ-ին Երեւանի թիվ 157 դպրոցի մասնաշենքում հիմնադրվեց « Նորք-Մարաշ համայնքի թիվ 1 մարզադպրոցը», որը հետագայում վերանվանվեց «Երեւանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ։
Իր բազմամյա գործունեության ընթացքում մարզադպրոցը ունեցել է հայտնի մարզիչներ որոնցից են՝
Վահան Սարգսյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ, «Նորք – Մարաշ համայնքի թիվ 1 մարզադպրոց»-ի տնօրեն,
Աշոտ Ավետիսյան՝ բռնցքամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ, «Երեւանի Նորք- Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն,
Համայակ Բաբայան՝ հունհռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, ՍՍՀՄ սպորտի վարպետ, «Երեւանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն,
Համլետ Հովհաննիսյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ,
Սերյոժա Վարդանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ,
Սարգիս Տոնոյան՝՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ։
Ժորա Հովհաննիսյան՝ ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ։
Տիգրան Հեքիմյան՝ Ֆուտբոլի մարզիչ։
Ռաֆաել Ղազարյան՝ Ֆուտբոլի մարզիչ։
Ազիզ Ամոյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ,
Արա Պուլուզյան՝ բռնցքամարտի մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ,
Մալխաս Ամոյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, Հայաստանի
սպորտի վաստակավոր վարպետ։
Մարզիչներից ոմանք եղել են նաեւ մարզադպրոցի սան եւ բարձր են պահել դպրոցի պատիվը ՀՀ եւ միջազգային տարբեր մրցաշարերում, նրանցից են՝
հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ բազմակի հաղթող, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող, Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը,
Միկա, Արարատ, Ալաշկերտ ակումբների բարձրագույն լիգայի մարզիկ Գեւորգ Պողոսյանը,
Ուրարտու մարզական ակումբի մարզիչ Հակոբ Հայրապետյանը։
Մեր սաներից են եղել նաեւ՝
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ՀՀ, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ Ռոման Ամոյանը,
սպորտի վարպետ, ՀՀ, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մրցանակակիր Էդգար Բաբայանը,
ՀՀ երիտասարդների հավաքականի եւ ՀՀ ազգային հավաքականի մարզիկ՝ Գագիկ Մանուկյանը։
Մարզիչ/Ուսուցիչ Չգտնվեց
Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։
Գրանցվել հիմա