No items in cart
Blog Thumbnail

Դիլիջանի միջազգային դպրոցին շնորհվել է Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրում տարրական, միջին և ավագ դպրոցի համար

 ՆԴԿԴ-ը տեղակայված է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի կամպուսում: Հիշեցնենք, որ UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի կրթական ծրագիրը, և այստեղ սովորում է 220 ուսանող ավելի քան 80 երկրից: ՆԴԿԴ-ը գործարկվել էր UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով: UWC Դիլիջանի գոյության տասը տարիների ընթացքում կենտրոնը զարգացել է՝ վերածվելով լիարժեք դպրոցի, և այժմ ունի աշակերտներ՝ նախակրթարանից մինչև 9-րդ դասարան: Այսպիսով, միջազգային հավատարմագրման գործընթացը դպրոցի բնականոն զարգացման տրամաբանական շարունակությունն է:

Քեմբրիջ միջազգային դպրոցների հավատարմագրումը ճանաչվում է կրթական գերատեսչությունների կողմից որպես բարձրորակ միջազգային կրթություն տրամադրելու հանձնառություն: Քեմբրիջ դպրոցները կազմում են մեկ համաշխարհային համայնք, որ նպատակ ունի նախապատրաստել ուսանողներին հարափոփոխ աշխարհում հաջողության հասնելու համար: Հավատարմագրման առավելությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Քեմբրիջի կայքը:

Անդրադառնալով հավատարմագրման գործընթացին՝ ՆԴԿԴ-ի ղեկավար Ստեֆանի Ջոնսը նշել է. «Տարրական, միջին և ավագ դպրոցի համար Քեմբրիջ միջազգային դպրոցի հավատարմագրումը զորեղացնում է մեր անձնակազմի կարողությունը և հավաստում է բազմազգ ուսանողական կազմի համար բարձրակարգ կրթություն ապահովելու մեր հանձնառությունը»։

UWC Դիլիջանի և Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի տնօրեն Ադամ Արմանսկին ասել է. «Հավատարմագրումը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Արտաքին գնահատում անցնելը խիստ կարևոր է 70 աշակերտ ունեցող և աճող հաստատության համար: Հաջորդ տարի մեր աշակերտների մի մասը կփոխադրվի 10-րդ դասարան: Այսպիսով կունենանք ամբողջական լրակազմ՝ նախակրթարանից մինչև UWC Դիլիջանի միջազգային բակալավրիատի ծրագրի 12-րդ դասարան»:

«Շատ ուրախ ենք, որ մեր Նախապատրաստման դասընթացների կենտրոնը, որ հիմնել էինք UWC Դիլիջանի անձնակազմի երեխաների կրթությունն ապահովելու նպատակով, հասել է այս կարևոր հանգրվանին: Երբ սկսեցինք ընդլայնվել և դրսից ներգրավել աշակերտներ, հավատարմագրումն անհրաժեշտություն դարձավ: UWC Դիլիջանը կարևորում է արտաքին չափանիշներին համապատասխանությունը. սա կրթության գերազանցության կենտրոն դառնալու և պահպանելու պայմանն է»,- նշել է UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Նախապատրաստման դասընթացների կենտրոն Դիլիջանի մասին

UWC Դիլիջանի Նախապատրաստման դասընթացների կենտրոնը (ՆԴԿԴ) տարրական, միջին և ավագ դպրոց է` մանկապարտեզից մինչև 10-րդ դասարանի աշակերտների համար: Ընթացիկ տարում դպրոցն ունի մանկապարտեզից մինչև 9-րդ դասարան, հաջորդ ակադեմիական տարում կունենա նաև 10-րդ դասարան: Ներկայում դպրոցն ունի 70 աշակերտ և 16 աշխատող 9 երկրից:

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը տարածաշրջանի առաջին միջազգային դպրոց-պանսիոնն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Դպրոցն ունի 220 ուսանող աշխարհի 80 երկրից և 80 աշխատող 15 երկրից։

UWC Դիլիջանը UWC շարժման մաս է, որի կազմում ներառված են 18 միջազգային դպրոց և քոլեջ և ազգային կոմիտեներ շուրջ 160 երկրում:

UWC Դիլիջանում դասավանդվում է Միջազգային բակալավրիատի դիպլոմի (International Baccalaureate, IB) ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երեխաների համար:

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, որոնք այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների ավելի քան 70% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

UWC Դիլիջանը գործում է Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան Հիմնադրամ իրավաբանական անվանման ներքո:

Աղբյուրը՝168.am

You May Also Like

Blog Thumbnail

Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Blog Thumbnail

Մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը:

Blog Thumbnail

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների:

CTA image

Գրանցի'ր կազմակերպությունդ այն ավելի հասանելի դարձնելու համար։

Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։

Գրանցվել հիմա

What do we use cookies for?

We use essential cookies to make our site work. With your consent, we may also use non-essential cookies to improve user experience and analyze website traffic. By clicking “Accept,” you agree to our website’s cookie use as described in our Cookie PolicyYou can change your cookie settings at any time ny clicking “Preferences.”