No items in cart
Blog Thumbnail

Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

Ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության և վերլուծության անհրաժեշտություն ունեն:

«Հայաստանում կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումներ են ընթանում, և անհրաժեշտ է քննարկել հնարավոր ուղղությունները, որոնք հետազոտության անհրաժեշտություն ունեն: Արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով մենք կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է կրթության համակարգում համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթական համակարգում ներդրվել են կրթական նոր չափորոշիչը և մանկավարժական կարողությունների զարգացման նոր ծրագրերը: Փոխնախարարն ընդգծել է՝ այս տարվանից մեկնարկել է ՀՀ բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացը: «Մեզ համար կարևոր իրադարձությունն էր Տավուշի մարզում չափորոշչի փորձարկման արդյունքների գնահատումը Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների կողմից: Անկախ գնահատումը ցույց է տվել, որ Տավուշում կրթական արդյունքի 6 ամսվա դինամիկա ունենք մյուս մարզերի համեմատ: Սա մեզ համար շատ հաջողված ցուցանիշ է»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Ըստ Արաքսիա Սվաջյանի` չափորոշչի հիմնական նպատակը դպրոցներում կրթության որակի բարձրացումն է, և այս ուղղությամբ մի շարք գործընթացներ են իրականացվել: Մասնավորապես՝ ներդրվել է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր համակարգ, վերանայվել է դպրոցների կառավարման մեխանիզմը՝ ուսուցման բովանդակային կառավարումն առանձնացնելով վարչատնտեսական մասի կառավարումից:

Անդրադառնալով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին` Արաքսիա Սվաջյանը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրել է դասավանդվող մասնագիտությունների՝ տնտեսության կարիքներին համապատասխանեցումը: Նշվել է, որ ոլորտում ներդրվել է կրթաթոշակային նոր քաղաքականություն, ըստ որի՝ 10 անգամ բարձր կրթաթոշակ է տրվում պետության կողմից սահմանված գերակա մասնագիտություններով սովորողներին:

Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավորի հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, կրթական գործընթացում գյուղական և քաղաքային համայնքների առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:


Աղբյուրը՝ escs.am

You May Also Like

Blog Thumbnail

Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Blog Thumbnail

Մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը:

Blog Thumbnail

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների:

CTA image

Գրանցի'ր կազմակերպությունդ այն ավելի հասանելի դարձնելու համար։

Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։

Գրանցվել հիմա

What do we use cookies for?

We use essential cookies to make our site work. With your consent, we may also use non-essential cookies to improve user experience and analyze website traffic. By clicking “Accept,” you agree to our website’s cookie use as described in our Cookie PolicyYou can change your cookie settings at any time ny clicking “Preferences.”