Անդրադառնալով մշակութային օրակարգին, Խզմալյանը նշել է, որ առաջիկայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված երկկողմ ծրագրերի շրջանակում։ Նա ընդգծել է, որ մշակույթի ոլորտում հայ–ռուսական հարաբերությունները ակտիվացել են։ Բազմաթիվ երաժիշտներ, կատարողներ, դաշնակահարներ, դիրիժորներ են ժամանում Հայաստան և հանդես գալիս հայ համույթների հետ։ Բացի այդ, հայ երաժիշտները ակտիվ գործունեություն են իրականացնում ռուսաստանյան առաջատար երաժշտական հարթակներում։
Խզմալյանը հիշեցրել է նաև, որ այս տարի Հայաստանում նշվում է հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակը։ Այդ առիթով, ինչպես երկրում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Այս համատեսքոտում փոխնախարարն ընդգծել է, որ ամուր կապեր են հաստատվել ՌԴ մշակութային գործիչների, դերասանների, նկարիչների, օպերատորների և ռեժիսորների հետ։
Համաժողովի արդյունքներով համագործակցության վերաբերյալ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ «Արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ–ի, Կրասնոդարի մշակույթի պետական ինստիտուտի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Գլինկայի անվան Նիժնի Նովգորոդի պետական կոնսերվատորիայի միջև։