No items in cart
Blog Thumbnail

ՀՀ-ում նոր ծրագրով սովորած աշակերտները մեծ հաջողությունների են հասել մաթեմատիկայի, բնագիտական առարկաների ուղղությամբ. ՀԲ


ՀԲ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «2018թ-ին Հայաստանը նախաձեռնեց կրթական համակարգի հավակնոտ բարեփոխում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) առարկաների մասով ու թեև բարեփոխման գործընթացը դեռևս չի ավարտվել, մինչ օրս գրանցված առաջընթացի գնահատումն արժեքավոր փորձ է ներկայացվում, որը կարող է էական ներդրում ունենալ կրթության բարեփոխումների իրականացման մասին գիտելիքների գլոբալ շտեմարանում։ «ԵՄ-ն հանուն նորարարության» հավատարմագրային հիմնադրամի աջակցությամբ Համաշխարհային Բանկը համագործակցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ բնագիտական (STEM) առարկաների կրթակարգը 1-12-րդ դասարանների համար մշակելու և պիլոտն իրականացնելու համար՝ կենտրոնանալով աշակերտակենտրոն ուսուցման մեթոդաբանությունների և դասավանդման մեթոդների վրա։

«Կրթական ծրագիր և ուսումնառություն․ կրթական ծրագրերի բարեփոխումները Հայաստանում․ անցումը կարողունակությունների վրա հիմնված գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) կրթական ծրագրերին» խորագրով զեկույցը նկարագրում է կրթակարգի բարեփոխման գործընթացի չորս հիմնական շարժիչ ուժերը՝ 1․ հստակ սահմանված շրջանակներ, 2․ դասավանդման և ուսումնական բարձրորակ նյութեր, 3․ մասնագիտական զարգացում և 4․ ուսումնառության գնահատում։ Հայաստանում իրականացվող ծրագրի փորձից ելնելով՝ ի հայտ են գալիս մի քանի համապատասխան ուղերձներ կրթակարգի բարեփոխման լայն օրակարգ ունեցող այլ երկրների համար։

Այս դասերից առաջինը տեղական գիտելիքը ձևավորելու և շահագրգիռ կողմերի հետադարձ կապի ինտեգրման արժեքն է՝ կայուն կարողություններ ձևավորելու նպատակով: Երկրորդը ուսուցման և ուսումնառության նյութերի տրամադրումն է, որն արդյունավետ կերպով աջակցում է նոր կրթակարգի իրականացմանը, պահանջում է իրատեսական և լավ պլանավորված ժամանակացույց և պետք է ներառի օգտվողների համար հետադարձ կապի մեխանիզմ: Երրորդ՝ ուսուցիչների և վարչարարների կողմից նոր կրթակարգն իրականացնելու համար բարձրորակ վերապատրաստման ապահովումը շատ կարևոր է, սակայն շարունակական մենթորությունը հավասարապես կամ անգամ ավելի կարևոր է: Չորրորդ՝ աշակերտների գնահատման լավ մշակված մոտեցումը, որը Հայաստանում բարեփոխումների մաս է կազմում, օգնում է, որպեսզի ուսումնական ծրագրերի բարեփոխումը հաջողի: Վերջապես, բարեփոխումների գործընթացը հաջողում է, երբ այն հիմնված է տվյալների վրա և իտերատիվ բնույթ է կրում:

«Կրթական համակարգի բարեփոխումը հանդիսանում է ամենաբարդ բարեփոխումներից մեկը, որն երկիրը կարող է նախաձեռնել։ Սակայն արդյունքներն էլ էական են։ Հայաստանի Տավուշի մարզում իրականացրած պիլոտի գնահատումը ցույց է տալիս, որ բնագիտական (STEM) առարկաների համար նոր կրթակարգը էապես խթանում է ուսումնառությունը՝ համարժեք լինելով կես տարվա լրացուցիչ ուսումնառության։ Այս բարեփոխումը երիտասարդների համար հսկայական խթան կհանդիսանա՝ ապագա կարիերայի լայն հնարավորությունների իմաստով, այդ թվում նաև բարձր պահանջարկ ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, ճարտարագիտությունը, ՏՀՏ-ն և այլն»,- ասաց Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

«ԵՄ-ը, որպես մարդկային կապիտալի զարգացման գործընթացում Հայաստանի երկարաժամկետ գործընկեր, ուրախ է ներդրումներ կատարել գիտության և ստեղծարարության ոլորտներում: Այս փոփոխվող աշխարհում կենսապես կաևոր է ստեղծել հնարավորություններ և առաջարկել միջոցներ, որոնք կարող են լուծել այն հիմնախնդիրները, որոնց բախվում ենք բոլորս: Հետևելով ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ինչպես նաև ամրապնդելով Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը՝ ուղի է հարթվում Տավուշի մարզում հաջողությամբ ներդրված պիլոտային կրթական ծրագրի հիման վրա բարեփոխումների հետագա իրականացման համար։ ԵՄ-ը նվիրված է Տավուշում ԳՏՃՄ պիլոտային կրթական ծրագրի տարածմանը մյուս 3 մարզերում՝ Արարատում, Կոտայքում և Գեղարքունիքում՝ ընդլայնելով դպրոցներում կանաչ տնտեսության և կլիմայի փոփոխության ծրագրերը և աջակցելով միջնակարգ կրթության ոլորտում անցմանը թվային տեխնոլոգիաների»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» բնագիտական առարկաների պիլոտի արդյունքում Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներ այժմ ունեն լիովին հագեցած քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և ՏՀՏ լաբորատորիաներ։

Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն ընդհանուր արժեքով 10 ծրագիր։ Հայաստանում 1992 թ․ -ին իր գործունեության սկզբից ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2.7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր Հայաստանը դարձավ 2023 թ․-ին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր աջակցությունը Հայաստանի զարգացման ուղուն՝ վերջ դնելու ծայրահեղ աղքատությանը և խթանելու ընդհանուր բարգավաճումը ապրելու մոլորակի վրա:

Աղբյուրը՝168.am

You May Also Like

Blog Thumbnail

Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Blog Thumbnail

Մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը:

Blog Thumbnail

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների:

CTA image

Գրանցի'ր կազմակերպությունդ այն ավելի հասանելի դարձնելու համար։

Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։

Գրանցվել հիմա

What do we use cookies for?

We use essential cookies to make our site work. With your consent, we may also use non-essential cookies to improve user experience and analyze website traffic. By clicking “Accept,” you agree to our website’s cookie use as described in our Cookie PolicyYou can change your cookie settings at any time ny clicking “Preferences.”