No items in cart
Blog Thumbnail

ՄԿՈւ ոլորտում կներդրվի «Էրազմուս+»-ի նոր ծրագիր

Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Գյումրու պետական բժշկական քոլեջի, Լիոնի SEPR կամպուսի, Իտալիայի Apro Formazione ուսումնական կենտրոնի, HovakimyanLab ատամնատեխնիկական լաբորատորիայի համատեղ ջանքերով՝ ի նպաստ Հայաստանում մասնագիտական կրթության զարգացման։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և կարևորել ծրագրի ներդրումը ՄԿՈւ ոլորտում՝ այն որակելով որպես կարողությունների զարգացման լավագույն ճանապարհ. «Վստահ եմ, որ այս ծրագիրը, որը ՄԿՈւ համակարգում «էրազմուս+»-ի շրջանակում ներդրվող 2-րդ ծրագիրն է, ոլորտում նոր ակտիվություն է բերելու: Հատկապես կարևորում եմ երեք երկրների՝ Հայաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի ուսումնական հաստատությունների ընդգրկվածությունը և ծրագրի շրջանակում համագործակցությունը: Սա եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն է, որը կարող է նպաստել նաև դասավանդողների կարողությունների զարգացմանը և կրթական ծրագրերի բովանդակության վերանայմանը»:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին՝ ընդգծելով, որ ներկայում մշակվում են մասնագիտական կրթության կազմակերպման նոր մոտեցումներ: Նրա խոսքով՝ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որը ոլորտում ապահովելու է նոր կարգավորումներ, մասնավորապես՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվելու աշխատանքի վրա հիմնված դուալ կրթության մոդելը, իրականացվելու է հաստատությունների քարտեզագրում, սահմանվելու է մասնագիտությունների ինքնարժեք, վերանայվելու է կրթաթոշակային քաղաքականությունը և այլն:

Նշենք, որ «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է երեք ուղղությամբ՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրում, մասնագիտական կողմնորոշման նոր մոտեցումներ՝ թվային գործիքների կիրառմամբ, սոցիալ-առողջապահական աջակցողի մասնագիտության ներդրում:


Աղբյուրը՝ escs.am

You May Also Like

Blog Thumbnail

Քննարկվել են կրթական բարեփոխումների ուղղությամբ ԿԳՄՍՆ առաջնահերթությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Blog Thumbnail

Մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկում է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը:

Blog Thumbnail

1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում

Մաթեմատիկայի միջազգային կովկասյան 9-րդ օլիմպիադայում (ՄՄԿՕ) ՀՀ թիմն արժանացել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների:

CTA image

Գրանցի'ր կազմակերպությունդ այն ավելի հասանելի դարձնելու համար։

Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։

Գրանցվել հիմա

What do we use cookies for?

We use essential cookies to make our site work. With your consent, we may also use non-essential cookies to improve user experience and analyze website traffic. By clicking “Accept,” you agree to our website’s cookie use as described in our Cookie PolicyYou can change your cookie settings at any time ny clicking “Preferences.”