No items in cart
event Thumbnail

Դուալ կրթությունը հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա

Միջոցառման նպատակն էր խթանել ՄԱՎԵՏԱ ծրագրի կողմից ընտրված մասնագիտությունները, ընդլայնել կանանց ներգրավվածությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև բարձրացնել նրանց դերը:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Նա կարևորել է մասնագիտական կրթության դերը գյուղատնտեսության զարգացման գործում և ներկայացրել ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում դուալ ուսուցմամբ ներդրվող գյուղատնտեսական մասնագիտությունները: «Մասնագիտական կրթության կազմակերպումը դուալ մոդելի շրջանակում, երբ սովորողների կրթական մոդուլի կարևոր բաղադրիչ է համարվում նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա: Պատրաստված մասնագետները հետագայում կնպաստեն համայնքներում զբաղվածության խնդրի բարելավմանը»,- նշել է Արմենուհի Պողոսյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը միտված է գյուղատնտեսական մասնագիտությունների խրախուսմանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը կարևորել է կանանց դերը գյուղատնտեսության ոլորտում և նշել, որ տեղական արտադրանքի մեծ մասը ապահովվում է ոլորտում գործունեություն ծավալող կանանց կողմից։

HEKS/EPER կազմակերպության ՄԿՈՒ խորհրդատու Մոնիք Ֆրեյը ներկայացրել է Շվեյցարիայի փորձն ու քաղաքական և սոցիալական կյանքում կանանց ներգրավման համար իրականացվող ծրագրերը։

Միջոցառման ընթացքում կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ, անասնաբույժ և ֆերմեր մասնագիտություն ունեցող 7 կանայք ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները։

Հաջորդաբար պանելային քննարկման շրջանակում անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում կանանց համար առկա մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին: Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը և մասնավոր հատվածի ներկայացուցիչ, «Լոռվա կաթ» ընկերության համահիմնադիր Անուշ Սուքիասյանը:

Նշենք, որ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ՝ ներառյալ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն, Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական զարգացման գործակալությունը (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու օգնություն» (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:

Աղբյուրը՝ escs.am

You May Also Like

event Thumbnail

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։

event Thumbnail

Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն

Ֆրանկոֆոն օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն և անցկացվել է «Ֆրանսիայի շունչը Գավառում» միջոցառումը։

event Thumbnail

Դուալ կրթությունը հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը:

CTA image

Գրանցի'ր կազմակերպությունդ այն ավելի հասանելի դարձնելու համար։

Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։

Գրանցվել հիմա

What do we use cookies for?

We use essential cookies to make our site work. With your consent, we may also use non-essential cookies to improve user experience and analyze website traffic. By clicking “Accept,” you agree to our website’s cookie use as described in our Cookie PolicyYou can change your cookie settings at any time ny clicking “Preferences.”