No items in cart
event Thumbnail

Հայտարարվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը

«Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է հենց Հանրապետության նախագահի նստավայրից, քանի որ Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամը և մեր երկրի դեսպանը:

Չափազանց դժվար է տարանջատել Ազնավուր երգչին, երգահանին, դերասանին ու բանաստեղծին, հասարակական գործչին ու բարերարին: Դժվար, որովհետև աշխարհում յուրաքանչյուր հայ ունի իր Շառլին՝ որպես իր ամենասիրելի շանսոնյե, որպես տաղանդավոր դերասանի, որպես երգահանի, որպես մեծագույն բարերարի, և այս շարքը շատ երկար կարելի է թվարկել:

Նրա տաղանդի մասին կարելի է երկար խոսել: Այս առումով իր ինքնակենսագրական գրքում նա գրել է. «... Միշտ չէ, որ տաղանդավոր մարդը միանգամից աչքի է ընկնում: Իսկական տաղանդը հիմնականում համեստ է և ամոթխած: Բայց մի օր նրան անպայման նկատում են, բացահայտում: Դրա համար էլ դու պետք է հավատաս քո ուժերին և չվախենաս մարդկանց քո ընդունակություններով ներկայանալուց: Չմոռանաս նաև համբերատարության մասին. մի օր կգա նաև քո ժամը»:

Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով, հնչյուններով, բառերով: Դրանով էլ պայմանավորված անհնար է գնահատել Շառլ Ազնավուրի ներդրումը, համարձակվում եմ ասել, համաշխարհային մշակույթի գանձապնակում, որովհետև իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում նա կերտել է անմահ արժեքներ բոլոր այն բնագավառներում, որտեղ գործել է: Նրան ներկայացնելը շատ դժվար է, հաշվի առնելով իր բազմաբովանդակ գործունեությունը: Եվ, միաժամանակ, շատ հեշտ, որովհետև նա պարզապես Շառլ Ազնավուրն է:

Հարգելի ներկաներ,Օգտվելով այս տոնական առիթից, ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել «Ազնավուր» հիմնադրամին և Ազնավուր ընտանիքին իրենց գործունեության համար, որը միտված է մեծ արվեստագետի ու բարերարի գործի շարունակությանը՝ ստեղծելուն, ապրեցնելուն ու արարելուն:

Շնորհակալություն եմ հայտնում նաև այսօրվա միջոցառման կազմակերպիչներին: Շնորհավորում եմ բոլորիս և հայտարարում Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը»:

Աղբյուրը՝radar.am

You May Also Like

event Thumbnail

Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին

Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։

event Thumbnail

Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն

Ֆրանկոֆոն օրերի շրջանակում Գեղարքունիքի մարզային գրադարանում բացվել է ֆրանսերեն գրականության անկյուն և անցկացվել է «Ֆրանսիայի շունչը Գավառում» միջոցառումը։

event Thumbnail

Դուալ կրթությունը հնարավորություն կտա ուսանողներին հմտացած մուտք գործել աշխատաշուկա

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կանանց մեծարման երեկո» միջոցառումը:

CTA image

Գրանցի'ր կազմակերպությունդ այն ավելի հասանելի դարձնելու համար։

Մեր հարթակը պարունակում է ընդլայնաված տեղեկատվություն Թրեյնինգների, դրանք անցկացնող կազմակերպությունների, և մարզիչ/ուսուցիչների մասին։ Բաց մի' թողեք Ձեր հնարավորությունը գտնելու և ներգրավելու նոր հաճախորդների։

Գրանցվել հիմա

What do we use cookies for?

We use essential cookies to make our site work. With your consent, we may also use non-essential cookies to improve user experience and analyze website traffic. By clicking “Accept,” you agree to our website’s cookie use as described in our Cookie PolicyYou can change your cookie settings at any time ny clicking “Preferences.”